
Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Էդեն Ազարը պատրաստվում է հինգ տարվա պայմանագիր կնքել «Չելսի»-ի հետ:
Նոր պայմանագրով՝ 23-ամյա ֆուտբոլիստը շաբաթական կստանա 200 հազար ֆունտ ստեռլինգ աշխատավարձ և այդպիսով կդառնա լոնդոնյան ակումբի ամենաբարձր վարձատրվող խաղացողը:
Անգլիայի ընթացիկ առաջնությունում Ազարը 16 խաղում դարձել է 6 գոլի հեղինակ: