
Մոսկվայի Բասմանի դատարանը որոշում է կայացրել «Բաշնեֆտի» նախկին ղեկավար Ուրալ Ռահիմովին հեռակա կարգով կալանավորելու վերաբերյալ: Այդ մասին տեղեկացնում է ТАСС-ը՝ վկայակոչելով դատարանի մամուլի քարտուղարին:
«Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը Ռահիմովի նկատմամբ որպես խափանման միջոց հեռակա կարգով կալանքը ընտրելու վերաբերյալ», – ասվում է դատարանի հաղորդագրությունում:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ռահիմովի վերաբերյալ հայտարարվել է միջազգային որոնում, և նա հեռակա կարգով ձարբակալվել էր: