
2014թ.-ի ամենադիտված հոլիվուդյան թրեյլերը YouTube-ում դարձել է «Մոխրագույնի հիսուն երանգները» ֆիլմի տեսահոլովակը: Այդ մասին տեղեկացնում է The Hollywood Reporter-ը:
Հոլովակը դիտվել է 93 մլն անգամ: Երկրորդ տեղում է «Աստղային պատերազմներ. Դրվագ 7՝ Ուժի զարթոնք» ֆիլմի թրեյլերը, որը դիտվել է 81 մլն անգամ: Երրորդ տեղը զբաղեցնում է «Վրիժառուները 2. Ալթոնի դարաշրջանը», որի թրեյլերը դիտվել է 78 մլն անգամ:
Համանուն էրոտիկ վեպի էկրանավորումը հանդիսացող «Մոխրագույնի հիսուն երանգները» ֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2015թ.-ի փետրվարի 14-ին: