Երեկ՝ հունիսի 19-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ինչպես armlur .am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21.00-ի սահմաններում “ԲՄՎ” մակնիշի 11 OO 656 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ դեպի Աշտարակ ուղևորվելիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բետոնե արգելապատնեշներին և մոտ 50 մետր գլորվելով՝ գլխիվայր շրջված վիճակում հայտնվել դաշտում։
Վթարի հետևանքով մի երիտասարդ աղջիկ ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի հիվանդանոց։ Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա գյուղի (4-րդ սովխոզ) բնակիչ 22-ամյա Նուշիկ Վարդանյանն է։ Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ ըստ իր տեղեկությունների վերջինս ավելի ուշ Աշտարակի հիվանդանոցից տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի