Նիգերիայում «Բոկո Հարամ» ահաբեկչական կազմակերպության գրոհայինները հարձակում են գործել գյուղի վրա, որի ընթացքում առևանգվել է 185 մարդ: Այս մասին տեղեկացնում է CNN-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Բոկո Հարամ»-ի գրոհայինները գյուղի վրա հարձակման ժամանակ 32 մարդու են սպանել:
Կիրակի՝ դեկտեմբերի 14-ին, զինված մարդիկ գնդակահարել են Նիգերիայի արևելքում գտնվող գյուղի բնակիչներին: «Գրոհայիններն այրել են գյուղը, հետո՝ հավաքել կանանց ու երեխաներին, նստեցրել բեռնատարներ և տարել», – պատմել է տեղացի պաշտոնյան:
Տարածաշրջանում հաղորդակցման միջոցների բացակայության պատճառով հարձակման մասին հայտնի է դարձել միայն այսօր: