ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ԿԿՐԿՆԱՊԱՏԿՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանում նվազագույն աշխատավարձի մակարդակն առնվազն կկրկնապատկվի: Այդ մասին նշված է ՀՀ կառավարության գործունեության ծրագրում: Նշենք, որ 2012 թ. հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը Հայաստանում 32.5 հազ. դրամ է: Համեմատության համար` նվազագույն աշխատավարձը 2001 թ. 5 հազ դրամ էր, 2006 թ.` 15 հազ. դրամ:
Նվազագույն աշխատավարձի բարձրացումը տնտեսությունում կխթանի աշխատավարձերի ընդհանուր աճը: 2012թ. ապրիլի դրությամբ միջին աշխատավարձը հանրապետությունում կազմում է 118.5 հազ. դրամ: Համեմատության համար` 2001 թ. միջին աշխատավարձը կազմում էր 24.5 հազ. դրամ, 2006 թ.` 62 հազ. դրամ: Ըստ նախնական հաշվարկների` եթե առաջիկա 5 տարում նվազագույն աշխատավարձը կրկնապատկվի, ապա միջին աշխատավարձը կգերազանցի ամսական 200 հազ. դրամը:




Լրահոս