Այսօր՝ հունիսի 20-ին ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։
Ինչպես armlur .am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 8.30-ի սահմաններում, Վայոց Ձորի մարզի Գետափ գյուղի բնակիչ 24-ամյա Վալերիկ Հովհաննիսյանը, վարելով “ՎԱԶ 2108” մակնիշի 31 ՍՏ 042 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Մեղրի ավտոճանապարհի ձախ մասից դուրս է եկել երթևեկելի գոտուց, հարվածել սարալանջի թմբին և գլխիվայր շրջվել։ Վթարից հետո վարորդը և ուղևորներ՝ Եղեգնաձոր քաղաքի բնակիչներ՝ 24-ամյա Տիգրան Մխիթարյանը, 24-ամյա Վահե Դանիելյանը, 34-ամյա Էդգար Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վայքի բժկական կենտրոն։
Գագիկ Շամշյանը հայտնում է, որ հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին Է. Հովհաննիսյանը մահացել է։ Շամշյանի տեղեկություններով՝ վթարի հետևանքով մահացածն ու վիրավորները Պաշտպանության նախարարության N զորամասի զինծառայողներ են։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: