Բրիտանացի երաժիշտ Էլթոն Ջոնը հայտարարել է վաղեմի զուգընկեր Դեվիդ Ֆերնիշի հետ պաշտոնապես ամուսնանալու իր մտադրության մասին: Նրանք քաղաքացիական ամուսնության կարգավիճակում են 2005թ.-ից: Լիարժեք ամուսնության մասին երաժիշտը որոշում է կայացրել վերջերս Մեծ Բիտանիայում միասեռ ամուսնություններն օրինականացնելու առթիվ, տեղեկացնում է Rolling Stone-ը:
Էլթոն Ջոնի մամլո քարտուղար Հերրի Ֆերրոուն հայտարարել է, որ տոնական արարողությունը կկայանա մոտակա հանգստյան օրերին՝ դեկտեմբերի 20-ին կամ 21-ին: Այն կանցկացվի նեղ շրջանակում: Պսակադրությանը ներկա կլինեն զույգի կողմից որդեգրված երեխաները՝ երեք տարեկան Զախարին և մեկ տարեկան Էլայջան: