Դաժան պատիժ՝ ամուսնու դավաճանության դիմաց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոնգկոնգի 29-ամյա բնակչուհի Թինգ Սուն բռնեցրել է իր ամուսնուն դավաճանության պահին: Դա տեղի է ունեցել կնոջ երկվորյակ քրոջ հետ: Հայտնաբերելով քրոջն ու ամուսնուն մեքենայի մեջ՝ կինը նրանց պատժել է: Այն պահին, երբ զույգը վախեցած դուրս է թռել մեքենայից, Թինգ Սուն նստել է ղեկին և հեռացել, տեղեկացնում է Metro-ն:

Հայտնենք, որ մինչ այդ ամենը կինը հետևել է ամուսնու մեքենային, ով մեկնելիս է եղել առևտրի կենտրոն: Մեքենան արգելակել է, սակայն տղամարդը չի իջել մեքենայից: Այդ ժամանակ կինը որոշել է ստուգել, թե ինչ է կատարվում: Ականատես լինելով ամուսնու դավաճանությանը՝ կինը սկսել է բռունցքով խփել մեքենայի ապակուն: Երբ սիրեկանները դուրս են եկել մեքենայից, կինը նստել է մեքենան և հեռացել՝ զույգին մերկ վիճակում թողնելով փողոցում: Դեպքի վայրում հայտնված անցորդները սկսել են լուսանկարել կատարվածը բջջային հեռախոսներով:

Հայտնի չէ, թե ինչպես են անհաջողակ սիրեկանները տուն հասել, սակայն Թինգ Սուն դեպքից երկու օր անց ապահարզանի դիմում է ներկայացրել: Պարզվել է, որ ամուսինը սկսել է դավաճանել նրան այն բանից հետո, երբ կինը երկվորյակներ է ունեցել:




Լրահոս