Ի՞նչ կանեք, եթե տրանսպորտի սակագինը դառնա 200 դրամ. հարցում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տրանսպորտի գնի հավանական թանկացման մասին լուրերը ցասումով են ընդունել ոչ միայն ավտովարորդները, այլ նաև` ուղևորները: Իհարկե, համատարած թանկացումների ֆոնին, տրանսպորտի ուղեվարձը առանձնահատուկ չի ընդգծվում, բայց սա էլ իր հերթին լրացուցիչ հարց է, որը խորացնում է աղքատությունը:

Armlur.am-ի հետ զրույցում մարդիկ պատրաստակամ էին, նախորդ համանման դեպքերի օրինակով, ոտքի կանգնել ու բողոքի ցույցեր անել: Ավելին, մեր հայրենակիցները հավատացած են, որ ցանկացած գնաճ, եթե չկանխվի, ապա իր հետևից հնարավոր թանկացումներ է բերելու: Ստացվում է այնպես, որ ոտքի ելած վարորդները համախոհների հսկայական բանակ ունեին, ովքեր պատրաստ են աջակցելու վարորդների արդար պահանջին:

Լուսինե Հակոբյան, Տիգրան Սարգսյան




Լրահոս