Հետապնդել են Ժիրայր Սեֆիլյանի տիկնոջը և երեխային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«100-ամյակը առանց ռեժիմի» շարժման հաղորդագրությունը.«Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ժամը 16:30-17:00-ի ժամանակհատվածում ՎԱԶ 2106 մակնիշի սպիտակ գույնի ավտոմեքենայով չորս անծանոթ տղամարդիկ հետապնդել են Ժիրայր Սեֆիլյանի տիկնոջը՝ Նանոր Սեֆիլյան-Բարսեղյանին և նրանց մանկահասակ երեխային: Հետապնդողների ավտոմեքենայի կողապակիները մգեցված են եղել, իսկ դիմապակին՝ թափացինկ:

Նանոր Սեֆիլյան-Բարսեղյանը երեխայի հետ միասին իր անձնական օգտագործման
ավտոմեքենայով ուղևորվել է Մերգելյան ինստիտուտի մոտակայքից դեպի Զեյթուն
թաղամասում գտնվող իրենց բնակարան:

Տուն հասնելուց հետո հետապնդողները որոշ հեռավորության վրա իջել են
ավտոմեքենայից և սպասել, մինչև Նանոր Սեֆիլյան-Բարսեղյանը կայանել է իր
ավտոմեքենան և երեխայի հետ միասին բարձրացել տուն:

Այնուհետև նրանք ևս որոշ ժամանակ մնացել են նույն տեղում և հեռացել:
«100-ամյակը առանց ռեժիմի» շարժումը հերթական անգամ փաստում է, որ
այսօրինակ ոստիկանապետական քայլերը որևէ ազդեցություն չեն ունենալու մեր
հետագա ընթացքի վրա»:




Լրահոս