
“Հարսնաքար”-ում տեղի ունեցած հանցագործության մեղավորները կպատժվեն: “Ինքը շատ ուժեղ ջղայնացել ա դեպքի հետ կապված, ինքը չի պատրաստվում ինչ-որ բան անել, օրենքը կանի”,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը՝ անդրադառնալով Հարսնաքար ռեստորանում կատարված միջադեպին՝ հավելելով, որ բոլորը կարող են Հարսնաքար ռեստորան էլ գնալ և նման բան չի լինի: Նրա տեղեկություններով՝Ռուբեն Հայրապետյանը արդեն աշխատանքից ազատել է մեղավորներին, միաժամանակ հերքեց, որ այդ հանցագործության մասնակիցները որևէ ազգակցական կապ ունեն Հայրապետյանի հետ: Այն հարցին, թե ինչ է պատրասստվում անել Ռուբեն Հայրապետյանը, Ալեքսանյանը նշեց, որ “ինքը չի անի, օրենքը կանի”: