
Forbes- հրապարակել է հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների ցանկը, որը գլխավորում է “Մթնշաղը”սագայի 22-ամյա դերասանուհի Քրիսթեն Սթյուարթը՝ 34,5 միլիոն դոլարով: Երկրորդ տեղում է հայտնվել 39-ամյա Քեմերոն Դիազը, որը հարստացել է 34 միլիոն դոլարով: Երրորդ տեղն է զբաղեցրել Սանդրա Բալոքը՝ 25 միլիոն դոլարով:Չորրորդ տեղում է Անջելինա Ջոլին՝ 20 միլիոն դոլարով: Հաջորդում է Շերլիզ Թերոնը` 18 միլիոն դոլարով: Առաջին տասնյակի վերջին տեղում է Ջենիֆեր Էնիսթոնը` 11 միլիոն դոլարով: