
Հայազգի գործարար Լևոն Հայրապետյանը բողոքարկել է իր տնային կալանքի երկարաձգման մասին որոշումը: Այս մասին հայտնում է РИА «Новости»-ն` հղում անելով Մոսկվայի Բասմանի դատարանին: Նշենք, որ նա մեղադրվում է «Բաշնևտ» ընկերության բաժնետոմսերը յուրացման և փողերի լվացման մեջ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դատարանը երկարաձգել է Հայրապետյանի տնային կալանքը մինչև ապրիլի 19-ը: Գործարարը դատական նիստին չէր ներկայացել առողջական վիճակի պատճառով: