
ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին է ներկայացրել խանութներում մի շարք ապրանքատեսակների իրացման գների եւ Երեւան քաղաքում գործող մի շարք բենզալցակայաններում բենզինի եւ ավտոմեքենաների լիցքավորման բնական սեղմված գազի իրացման գների դիտանցման մասին տեղեկանք:
Հիշեցնենք, որ այսօր կառավարության նիստում վարչապետը խոսեց արժույթի շուկայում տեղի ունեցող իրադարձություններից և Արտակ Շաբոյանին հանձնարարեց ներկայացնել ապրանքատեսակների գները: Նշենք նաև, որ Հովիկ Աբրահամյանն այս ամենից զատ այսօր շրջել է մի քանի խանութներով և անձամբ ծանոթացել իրավիճակին: