
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները հունիսի 19-ին, ժամը 20.00-ին, գողություն կատարելու կասկածանքով, Մրգաշատ գյուղից բերման են ենթարկել 1986 թ. ծնված, նախկինում դատված Թելման Հ.-ին: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Թելման Հ.-ն մայիսի 4-ի գիշերը, բաց պատուհանից մուտք գործելով, Նորապատ գյուղի մի բնակչի տնից գողացել է “Ֆիլիպս” և “Սամսունգ” տեսակի բջջային հեռախոսներ` պատճառելով 50.000 դրամի նյութական վնաս: Ոստիկանությունից հայտնում են, որ Թելման Հ.-ն ձերբակալված է: Գողոնն առգրավված է: Կատարվում է նախաքննություն: