
Դորտմունդի «Բորուսիա» ֆուտբոլային ակումբը հիմնադրվել է 1909թ. դեկտեմբերի 19-ին: Ներկայիս մարզիչը գերմանացի մասնագետ Յուրգեն Կլոպպն է։ Թիմի սեփականատերն է Ռայնհարդ Ռաուբալը։ Թիմի սպորտային տնօրենն է Հանս-Յոահիմ Վատցկեն։ Թիմի կարգախոսն է՝ Echte Liebe (թարգմանաբար ՝ հավերժական սեր)։ Մարզադաշտն է Սիգանալ Իդունա Պարկը (Վեսթֆալենշտադիոն)։
Նշենք, որ այս ակումբում է հանդես գալիս նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, իսկ ակումբն էլ այս մրցաշրջանում Բունդեսլիգայի 16-րդ հորիզոնականում է: