Վարչապետը՝ Օսկանյանին. Մենք մեր մեղքը ուրիշի վրա չենք բարդելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Կառավարության ծրագիրը խորհրդարանում ներկայացնող ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին հարց ուղղելով, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանն ընդգծեց՝ 2009թ. 14,5% տնտեսական անկումը, որն աշխարհում երկրորդ ցուցանիշն է, կառավարությունը բացատրել է համաշխարհային ճգնաժամով և ժառանգած տնտեսությամբ. “Այսինքն՝ ինչ-որ տեղ համարում եք, որ ձեր նախկինները ճիշտ քաղաքականություն չեն վարել։ Ես ուզում եմ հարցնել՝ եթե չլիներ 2009թ. ընթացքում Հայաստանի կառավարության վարած քաղաքականությունը, ձեր գնահատականով՝ մեր երկրի տնտեսության անկումը մոտավորապես ինչքա՞ն կլիներ”։
Տիգրան Սարգսյանն իր հերթին է հարց բարձրացրել՝ արդյոք կարո՞ղ էին իրենք խուսափել 14%-անոց անկումից, և ինքն էլ պատասխանել է՝ այո՛, կարող էինք խուսափել, եթե շինարարության տեսակարար կշիռը ՀՆԱ–ի մեջ այդքան մեծ չլիներ, և գաղտնիք չէ, որ մինչճգնաժամային փուլում շինարարությունն է եղել մեր տնտեսության շարժիչ ուժը, հավելելով. “Երբևից” մենք մեղքը ուրիշների վրա չենք բարդել, որովհետև մենք ապահովել ենք քաղաքական իշխանության շարունակականությունը, և մենք ենք պատասխանատու այդ իրավիճակի համար։ Եվ եթե դուք ասում եք՝ նախորդների, ապա այդ նախորդների մեջ մենք նկատի ունենք մեզ”։




Լրահոս