«Չելսի»-ն լավ է խաղում, բայց տիտղոս չի նվաճել. Չեխ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնի «Չելսի»-ի դարպասապահ Պետեր Չեխը շատ գոհ է իր թիմի ելույթներից:

«Այժմ «Չելսի»-ն շատ լավ է խաղում, բայց դեռ ոչ մի տիտղոս չի նվաճել։ Այդ իսկ պատճառով եկեք սպասենք մրցաշրջանի ավարտին եւ տեսնենք, թե ինչի է թիմը հասել։ Իհարկե, թիմի այսօրվա կազմը շատ ուժեղ է, եւ մենք կարող ենք դառնալ «Չելսի»-ի պատմության լավագույն թիմերից մեկը», – նշել է նա:

Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմյեր լիգայի 16 տուրերից հետո «Չելսի»-ն վաստակել է 36 միավոր եւ գլխավորում է մրցաշարային աղյուսակը։




Լրահոս