«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախօրեին հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին, ինչպես նաեւ մի շարք տնտեսավարողների հետ:
Կառավարության նիստում վարչապետը հայտարարեց, որ միջազգային գործընկերները լիովին աջակցում են ֆինանսական շուկայի կայունացման կառավարության եւ Կենտրոնական բանկի քայլերին. «Երեկ օրվա երկրորդ կեսից եւ այսօր նկատվում է շուկայի կայունություն, որը, ես վստահ եմ, շարունակվելու է:
Սակայն մենք անհանգստացած ենք շաքարավազի, ալյուրի եւ լայն սպառման մի շարք ապրանքների գծով ակնհայտ բարձրացումներով, փոխանակման կետերում գնման եւ վաճառքի մեծ մարժաներով: Առաջարկում եմ Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին՝ մանրամասն ուսումնասիրել շուկան եւ ամենօրյա կտրվածքով դրանց արդյունքները ներկայացնել ինձ»,- ասել է վարչապետը: Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ կառավարությունը չի հանդուրժելու անհիմն թանկացումները»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: