Երեւանի քաղաքապետարանում քեֆերն արդեն սկսվել են. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երեկ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորութամբ Դավիթաշեն վարչական շրջանի ներկայացուցիչները «Արայի ամրոց» ռեստորանում նշել են Ամանորը:

Մեր տեղեկություններով՝ խնջույքը սկսվել է ժամը 17.30-ին, որին ներկա են եղել նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արթուր Գեւորգյանը՝ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան, որը մինչ պատգամավոր ընտրվելը ղեկավարել է Դավիթաշեն վարչական շրջանը, քաղաքապետարանի վարչության տարբեր ներկայացուցիչներ, Երեւանի ՀՀԿ ավագանու անդամներն ու վարչական շրջանի աշխատակիցները:

«Ժողովուրդ»-ն արդեն անդրադարձել է Երեւանի քաղաքապետարանի համայնքային միջոցներով կազմակերպվող այս քեֆերին: Այսպիսով կարող ենք արձանագրել, որ երեկվանից այդ քեֆերն արդեն մեկնարկել են: Այսքան շուտ սկսելու պատճառն այն է, որ մինչեւ դեկտեմբերի վերջ Տարոն Մարգարյանը հասցնի բոլոր վարչական շրջանների աշխատակազմերի հետ քեֆ անի: Ի դեպ, այդ «ուտուշ-խմուշներից» յուրաքանչյուրի համար Երեւանի համայնքային բյուջեից վճարվում է առնվազն 2 միլիոն դրամ»:

Մանրամասները` օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս