Իրականում ու՞մ է ձեռնտու տրանսպորտի սակագնի թանկացումը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արդեն մի քանի օր է՝ Երեւանի երթուղային գծատերերը Երեւանի քաղաքապետարանի հետ միասին «մասսովկաներ» են կազմակերպում, թե իբր միկրոավտոբուսների վարորդները գազալցակայաններում գազի գների թանկացումների դեմ բողոքում են` պահանջելով տրանսպորտի սակագինը բարձրացնել:

Քաղաքապետարանի պաշտոնյաններն էլ իբր ժողովրդի մասին մտածելով՝ մի կերպ վարորդներին համոզում են, որ երթուղի դուրս գան: Տեղեկացնենք, որ տարբեր հաշվարկների համաձայն, Երեւանում մեկ երթուղայինը օրական նվազագույնը 10 հազար դրամ «պլան» է վճարում: Մեկ երթուղում գործում է նվազագույնը 30 երթուղային տաքսի:

Այսինքն՝ «գծատերի» օրական եկամուտը կազմում է առնվազն 300 հազար դրամ, իսկ ամսական՝ 9 միլիոն դրամ: Ինչպես հայտնի է՝ այդ «գծատերերը» օդից վերցրած անհայտ մարդիկ չեն, ոչ էլ ժամանակ առ ժամանակ ասուլիս անող եւ «տրանսպորտնիկ» ներկայացողներն են: «Գծատերերը» բոլորին հայտնի պետական բարձրաստիճան պաշտոնյաներ են` քաղաքապետ, նախարար, պատգամավոր եւ այսպես շարունակ:

Գազալցակայաններն էլ անհայտ մարդկանց չեն պատկանում, օրինակ՝ Արարատի մարզում մի քանի գազալցակայաններ պատկանում են վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին, «Մուլտի Լիոն» գազալցակայանները՝ նրա խնամուն` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, Էրեբունի վարչական շրջանում գործող գազալցակայանները՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի ընտանիքին եւ այսպես շարունակ: Այսինքն՝ գծատերերը վարորդների մասնակցությամբ «մասսովկա» կազմակերպելու փոխարեն պարզապես կարող են երկուստեք պայմանավորվել եւ մի փոքր զսպել իրենց ախորժակը»:

Մանրամասները` օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս