
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նախկին պայմանագրային զինծաասյող, 32-ամյա Սուրեն Գաբոյանը, ով ականի վրա պայթելու հետևանքով կորցրել է ոտքը, մեր թղթակցին արտառոց և անհավատալի բան է պատմել: Նա ասել է որ ստիպված է եղել փոխհատացել պայթած ականի գինը:
Այսինքն զինծառայողը պայթել է ականի վրա, կորցրել ոտքը, հաշմանդամ դարձել, բայց նրան ստիպել են գույքը, այսինքն՝ ականը փչացնելու համար վճարել: Այս պատմությունը, իհարկե, չափազանց անհավանական է թվում: Բայց տեղի ունեցածի վերաբերյալ ՊՆ-ից մեկնաբանություն ստանալու մեր թղթակցի փորձերը ապարդյուն են անցել: Այնպես որ, ստիպված ենք առայժմ հիմնվել Գաբոյանի պատմածի վրա»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։