ՀՀԿ–ն առաջիկայում հեռուստաընկերություն է ունենալու. «Հայկական ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ ԳՄ անդամ Վահրամ Բաղդասարյանը երեկ մեզ հետ զրույցում, ըստ էության չհերքեց, որ ՀՀԿ–ն առաջիկայում հեռուստաընկերություն է ունենալու

– Պարոն Բաղդասարյան, ճի՞շտ է որ ՀՀԿ–ն հեռուստաընկերություն է բացելու

– Առայժմ նման որոշում չունենք, հենց որոշում ունենանք, ձեզ կասեմ: Բայց վատ բան չէ, որ լինի: Օրինակ կարող են քաղաքական բոլոր ուժերը ունենալ, ՀՀԿ-ին չի՞ կարելի ունենալ: Չկա նմանատիպ որոշում:

– Ասում են, նույնիսկ անունն է որոշված, «Հայք» է լինելու

– «Հայքը» լավ անուն է Պատմական անուն է:

– Նաև խոսվում է. որ գործող հեռուստաընկերություններից մեկի հենքի վրա է դա լինելու, որի՞ վրա կարող է լինի:

– Մտածենք, որի՞ վրա կարող է լինել,

– «Լայմ» են ասում:

– Եթե անկեղծ չեմ ուզում դրա մասին խոսել, բայց ապագայում կարող ենք այս հարցի մասին խոսել»»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս