
Թմրանյութ պահելու կասկածանքով, ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները հունիսի 19-ին, ժամը 20.30-ին, Սայաթ-Նովայի փողոցի թիվ 9 շենքից բերման են ենթարկել 1986 թ. ծնված Վարուժան Ղ.-ին, որի մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է 7,8 գ կանաչավուն կանեփանման զանգված: Վարուժան Ղ.-ն հայտնել է, որ զանգվածը հավաքել էր նույն օրը “Ավտոկայան” բանավանի տարածքից: Այն հետագայում չորացնելու և օգտագործելու էր:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: