Հայաստանից արտարժույթի արտահոսքն արգելվա՞ծ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ արտահերթ նիստից հետո ֆինանսական դաշտի պատասխանատուները, առանց բացառության, նախագահական են գնացել՝ Սերժ Սարգսյանի մոտ խորհրդակցության՝քննարկելու Հայաստանի ֆինանսական շուկայում տիրող անկայուն վիճակը: Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ նախագահը  ոլորտի պատասխանատուներին խստիվ հանձնարարել է՝ կայունացնել վիճակը: «Հայաստանից արտարժույթ չպետք է դուրս գա»,- ասել է նա:

Կենտրոնական բանկի լրատվական ծառայությունից Armlur.am-ին հայտնեցին, որ իրենք նման հանձնարարություն չունեն: «Իրականում ԿԲ-ին այնքան էլ չի վերաբերվում նման լիազորություններ իրականացնելը, սակայն տեղեկացնենք, որ մենք նման հանձնարարություններ չենք ստացել»,- հայտնեցին Կենտրոնական բանկի լրատվական ծառայությունից:




Լրահոս