
Չինաստանում վթարի ենթարկված ինքնաթիռի օդաչուին դատապարտել են երեք տարվա ազատազրկման:
Նշենք, որ ավիավթարի հետևանքով արձանագրվել էր 44 զոհ: Մեղադրող կողմի կարծիքով, օդաչուն որոշում է կայացրել ինքնաթիռի վայրէջքի մասին ուժեղ մառախուղի ժամանակ, ինչն էլ դարձել է ավիավթարի պատճառը:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, այդ վթարը վերջին տաս տարիների ընթացքում չինական քաղաքացիական ավիացիայում ամենալուրջ միջադեպն է: