Ինչպես նախկինում տեղեկացրել էինք. հունիսի 6-ին, “asekose.am” ինտերնետային կայքում հրապարակում էր տեղադրվել, որ Արտաշատի զբոսայգու հրաձգարանում մի երիտասարդի կրակոցից կոտորակը խրվել էր այդ պահին զբոսայգում գտնվող կանանցից մեկի մարմնի մեջ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել էր, որ հունիսի 1-ին, ժամը 18.00-ի սահմաններում, զբոսայգու տարածքում գտնվող հրաձգարանում, երբ 10 տարեկան անհայտ երեխան օդամղիչ հրացանով կոտորակ է կրակել, անզգուշության հետևանքով կոտորակը դիպել է 1961 թ. ծնված Անյա Բաբայանի աջ ձեռքին և պատճառել վնասվածք:
Ա. Բաբայանից ընդունվել է հաղորդում և տրվել դատաբժշկի ուղեգիր:
Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հունիսի 19-ին, ժամը 12.00-ին, բաժին է ներկայացել 11-ամյա Անդրանիկը և խոստովանական բացատրություն տվել:
Տղան հանձնվել է ծնողներին: Քննությունը շարունակվում է: