
Ռուսաստանի և Աբխազիայի միջև ռազմավարական գործընկրության մասին պայմանագրի ստորագրման ֆոնին ուղիղ երկխոսությունը Մոսկվայի հետ անընդունելի է:
«Новости-Грузия» կայքի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Մանանա Կաբախիձեն:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18-ին մամլո ասուլիսի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանն ուրախ կլինի Մոսկվայում տեսնել Վրաստանի ղեկավարության ցանկացած ներկայացուցչի: Նրա խոսքով, սկզբի համար անհրաժեշտ է ուղղակի կապեր հաստատել: