
Արդեն հայտնի է ուկրաինացի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հաջորդ մենամարտի օրը, սակայն մրցակիցը դեռ հայտնի չէ: WBA, WBO, IBF և IBO վարկածներով աշխարհի չեմպիոնը մտադիր է ռինգ դուրս գալ ապրիլի 25-ին: Նա 18-րդ անգամ կպաշտպանի իր չեմպիոնական տիտղոսը:
Ուկրաինացի բռնցքամարտիկի հնարավոր մրցակիցը կդառնա ամերիկացի Բրայանտ Ջեննինգսը, որի հետ մենամարտի պայմանագիր կարող է ստորագրվել մոտ ժամանակներս:
Հիշեցնենք, որ իր վերջին մենամարտում Կլիչկոն վստահորեն հաղթել էր Կուբրատ Պուլևին և նոկաուտի ենթարկել նրան հինգերորդ ռաունդում: