
Ռուսաստանում հագուստի, կոշկեղենի, աքսեսուարների առևտրով զբաղվող խոշորագույն ընկերութունները դադարեցրել են ապրանքների մատակարարումը խանութներ. տեղեկացնում է Ведомости-ն:
Այդ ընկերությունների թվում է իսպանական Inditex-ը, որը զբաղվում է Zara, Oysho, Bershka բրենդների վաճառքով: Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ վերջին մատակարարումը խանութներ իրականացվել է չորեքշաբթի դեկտեմբերի 17-ին:
Դադարեցրել է մատակարարումները նաև BNS Group-ը, որը Ռուսաստանում կառավարում է Calvin Klein, Armani Jeans, Michael Kors ցանցերը:
Ռուսաստանյան շուկայում հագուստի 10 խոշորագույն վաճառողների թվին պատկանող մեկ այլ ընկերության ղեկավարը նշել է, որ դոլարի և փոխարժեքների անհավանական թռիչքի պատճառով դադարեցվել են վճարումները մատակարարներին: