
Լոնդոնի «Արսենալ»-ը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ մտադիր է ուժեղացնել հարձակման գիծը: Մասնավորապես, անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Պեդրո Ռոդրիգեսի ծառայություններով:
«Արսենալ»-ը պատրաստ է Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստի համար վճարել 26 միլիոն ֆունտ ստեռլինգ: Նա Իսպանիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 14 խաղի և դարձել 2 գոլի հեղինակ: