Նաիրա Զոհրաբյանը քննադատեց կառավարությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ ԱԺ “Բարգավաճ Հայաստան” խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն այսօր կառավարության գործունեության ծրագրի քննարկման ժամանակ իր ելությում նշեց, որ ՀՀ կառավարությունը տապալել է իր գործուներությունը, և արտագաղթն այս ընթացքում կրկնապատվել է, և հենց արտագաղթի պատճառով օրական “մահանում” է մեկ բազմահարկ շենք:
“Մենք համաձայն ենք մեր գործընկերների այն դիտարկմանը, որ օրը 450 մարդ արտագաղթում է, և այդքան մարդ է ապրում հենց հայկական մեկ գյուղում։ Ստացվում է որ ամեն օր Հայաստանում մահանում է օրական մեկ բազմահարկ շենք: Սրանք իրական թվեր են, որոնց հետևում մարդկային խեղված ճակատագրեր են”,-ասաց Նաիրա Զոհրաբյանը: “Մենք միշտ կարող ենք հղում անել ֆինանսատնտեսական ճգնաժամին, և ինձ մոտ տպավորություն է, որ ծրագիրը միայն ճգնաժամից է կազմված: Երկրին աճ արձանագրելու համար անհրաժեշտ են զգալի փոփոխություններ, սակայն ի՞նչ զգալի փոփոխություն, եթե մենք տեսնում ենք նույն թիմին, նույն վարչապետի գլխավորությամբ”,-նշեց ԲՀԿ խմբակցության քարտուղարը:
Իր ելույթի վերջում Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ “Բարգավաճ Հայաստան” խմբակցությունն իր ողջ կազմով դեմ է քվեարկելու կառավարության այս ծրագրին:
 




Լրահոս