Ղազախստանի սենատն օրենք է ընդունել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղազախստանի խորհրդարանի սենատը (վերին պալատ) դեկտեմբերի 19-ին ընդունել է օրենք ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի վավերացման մասին, տեղեկացնում է Новости-Казахстан գործակալությունը:

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցելու վերաբերյալ պայմանագիրը Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի նախագահների կողմից ստորագվել էր Մինսկում 2014թ.-ի հոկտեմբերի 10-ին:

Նշենք, որ այսօր Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագիրը պետք է վավերացնի նաև Բելառուսի խորհրդարանը:




Լրահոս