Արտահանողները դադարեցնում են ՌԴ-ում հացահատիկի գնումները՝ «մինչև հացահատիկի ապահովման և ներքին շուկայում դրա գների կայունացման հետ կապված իրավիճակի հստակեցումը»: Նման հայտարարությամբ է հանդես եկել գյուղմթերքի արտահանողների ազգային ասոցիացիան. տեղեկացնում է tass-ը:
Մեկնաբանելով այս հայտարարությունը՝ ՌԴ փոխվարչապետի օգնական Ալիա Սամիգուլինան հայտնել է, որ կառավարության ընթացիկ խնդիրն է ավելացնել հացահատիկի առաջարկը ներքին շուկայում: Ըստ նրա՝ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը բազմիցս հայտարարել է, որ Ռուսաստանից հացամթերքի արտահանման սահմանափակման հարցը «օրակարգում դրված չէ»: