
Հունիսի 19-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժին է դիմել մի կին և հայտնել, որ հունիսի 18-ին, ժամը 18.00-ին, Սունդուկյանի անվան թատրոնի այգում գողացել են 13-ամյա որդու “Նոկիա-300” մոդելի բջջային հեռախոսը:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումնների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1980 թ. ծնված Վարդան Ս.-ն:
Նույն օրը ոստիկանության ծառայողները “Կոնգրես” հյուրանոցի հարևանությամբ գտնվող Անգլիական այգուց Վարդան Ս.-ին բերման են ենթարկել: Կատարվում է նախաքննություն: