
Բելառուսի խորհրդարանը վավերացրել է Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցության պայմանագիրը:
Ռուսաստանը Բելառուսը և Ղազախստանը ստորագրել, ապա վավերացրել են ԵՏՄ-ի ստեղծման պայմանագիրը, որն ուժի մեջ կմտնի 2015 թ.,-ի հունվարի 1-ից:
Հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրվեց պայմանագիր կառույցին Հայաստանի անդամակցության վերաբերյալ: Փաստաթուղթն արդեն վավերացվել է Ռուսաստանի և Ղազախստանի խորհրդարանների կողմից: