«Հայ աստղերի խրախճանքները թուրքերի հետ զարհուրելի են» (ֆոտո, տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Աննա Մայիլյանն այն կարծիքին է, որ մեզ մոտ ազգային մշակույթն անտեսելու միջոցով ազգային անվտանգությունը կորցնելու վտանգը բավական հրատապ է եւ կախված է մեր ժողորդի գլխին: Ուստի նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նկատել է, որ այս բնագավառը պետք է միշտ լինի պետական ուշադրության կենտրոնում:

-Դուք հայ ազգային երգարվեստը ներկայացրել եք ամենատարբեր երկրներում: Օտարներն ինչպե՞ս են բնութագրել այն, ի՞նչն են ընդգծել, եւ ի՞նչն է նրանց հրապուրել:

-Մեծ սիրով կատարում եմ նաեւ հնագույն, դասական, ռոմանտիկ եւ արդի համաշխարհային երաժշտություն: Իսկ հանդիսատեսը մեր ազգային երգն ամենուրեք ընդունում է մեծ հարգանքով, զարմանքով եւ սիրով:

10308076_889315221087976_7697614932199542759_n

-Մի ժամանակ ամերիկուհի կոմպոզիտոր Լաուրա Կամինսկին Ձեզ խորհուրդ էր տալիս մեկնել ԱՄՆ՝ ջազ վոկալ ուսումնասիրելու նպատակով, սակայն Դուք գերադասեցիք ծառայել ազգային մշակույթին: Չե՞ք փոշմանել այդ հնարավորությունը բաց թողնելու համար: Եվ արդյո՞ք հայրենիքում գնահատեցին այդ «զոհաբերությունը»:

-Լաուրա Կամինսկին ինձ մոտ բավական լավ ջազային երգեցողության հնարավորություններ էր նկատել: Սակայն ես նախընտրեցի դրանով չզբաղվել, քանի որ ջազի ոլորտում անելիք չունեի. իմ գործը հայ ազգային մշակույթին ծառայելն է: Սա զոհաբերություն չէ, այլ այն է, ինչ պետք է անի յուրաքանչյուր գիտակից եւ ազգանվեր արվեստագետ: Ծառայել քո մշակույթի զարգացման գործին, նշանակում է իմաստավորել սեփական կյանքը:

QA08tLuL2NNjVyMqChRvbnOEwT

-Հայաստանում էստրադա, փոփ, 6/8 ժանրերի երաժշտության ոչ պրոֆեսիոնալ ներկայացուցիչները մշտապես քննադատությունների թիրախում են, իսկ ահա դասական, ազգային երաժտություն կատարողները համեմատաբար զերծ են դրանցից: Այնպիսի տպավորություն է, որ այս ոլորտներում բոլորը կատարյալ են գործում…

-Փոփ ժանրերը, այսինքն՝ հանրամատչելի երաժշտությունը գտնվում է հանրային լայն ուշադրության ներքո, ուստի ենթարկվում է հանրային լայն քննարկման, իսկ դասական արվեստը նեղ ուշադրության կենտրոնում է եւ մատնվում է ավելի նեղ մասնագիտական քննադատության: Մյուս կողմից՝ փոփ ժանրերի մեջ կան տեսակներ, որոնք չունեն ազգային մշակույթին ծառայելու նպատակ, մնայուն արժեքներ չեն եւ նպաստում են ազգային մշակույթի զարգացման խաթարմանը: Սրանք չի կարելի հավասար հարթակի վրա դնել ազգային մշակույթի այն տեսակների հետ, որոնց շնորհիվ ստեղծվել եւ շարունակվում է պահպանվել մեր ազգային դիմագիծը:

աննա1

-Ձեր հարցազրույցներում հաճախ եք շեշտում ազգային անվտանգությունը կորցնելու վտանգը: Արդյո՞ք այն այդ աստիճան հրատապ է եւ կախված է մեր ժողովրդի գլխին:

-Այո՛, մեր ազգային մշակույթը հենց մեր երկրի անվտանգության կարեւոր զենքերից է: Այս առումով պետք է տարվի հմուտ ռազմավարություն եւ այս բնագավառը պետք է միշտ լինի պետական ուշադրության կենտրոնում: Մեկ-մեկ սոցիալական կայքերում հայտնաբերում եմ այնպիսի նյութեր, որոնք ինձ ուղղակի հունից հանում են եւ չափազանց մտահոգում: Կան երաժիշտներ ու նույնիսկ որոշ «վաստակավոր արտիստներ», որոնք Youtube-ում տեղադրում են իրենց խրախճանքները եւ «համատեղ ելույթները» թուրք եւ ադրբեջանցի «երաժիշտների» հետ: Սա ուղղակի զարհուրելի մի փաստ է:

1234816_873014182718080_4343268903535747967_n

-Ասում են՝ Դուք ծնունդների, հարսանիքների եւ նմանատիպ խնջույքների չեք մասնակցում, քանի որ դրանց ժամանակ կարող է անորակ երաժշտություն հնչել: Այդ կերպ ստացվո՞ւմ է հաշտ մնալ ինքներդ Ձեզ եւ շրջապատի հետ:

-Ես մասնակցում եմ խնջույքների, եթե գիտեմ, թե ուր եմ գնում, ինչ մարդկանց միջավայրում եմ լինելու: Եթե այն ինձ նեղացնում է, հոգնեցնում եւ խանգարում հոգեկան հանգստությանս, ապա շատ հանգիստ լքում եմ այդ հավաքույթները՝ հաշտ մնալով ինքս ինձ հետ, իսկ թե ինչ կասեն մյուսները, այդքան էլ կարեւոր չէ:

MG_7183_ts1323248453

-Ձեր ուսանողների շրջանում ի՞նչ ընդհանուր, տարածված տենդենցներ եք նկատում, նախ՝ ուրախալի, ապա՝ մտահոգիչ:

-Շատ երջանիկ եմ, որ դասախոս եմ, քանի որ իմ դասարանում փայլուն երիտասարդներ են ուսանում: Կարեւորը, որ նրանք հասկանում են՝ որտեղ են սովորում եւ ինչի համար: Իսկ մտահոգիչն այն է, որ այսօր կոնսերվատորիան ավարտած երիտասարդ երգիչը հայտնվում է խնդիրների մի մեծ աշխարհում, որը բոլորը չէ, որ կկարողանան հաղթահարել: Մասնագիտական աշխատանք գտնելու անհայտ հեռանկարը. սա է հիմնականում բոլորին մտահոգում: Բայց ես բացատրում եմ, որ աշխատանքի ու համառության շնորհիվ կարելի է հասնել նպատակին:

Աննա Բաբաջանյան




Լրահոս