2015 թվականի առաջին զորակոչը կսկսվի հունվարի 8-ին և կտևի մինչև հունվարի 31-ը: Աշխատանքային օրեր են լինելու նաև շաբաթն ու կիրակին, ոչ աշխատանքային կլինի միայն հունվարի 28-ը:
Համեմատելով 2014 թվականի առաջին և երկրորդ զորակոչերը՝ «Զինվոր համակարգող խորհրդի» նախագահ Մարգարիտա Խաչատրյանը նկատեց, որ առաջին հերթին զգացվում է ծնողների կողմից ուղարկված դիմում-բողոքների սակավություն:
Մ. Խաչատրյանը վստահ է, որ բերդի բիրտ բարքերը բերելով բանակ՝ արատավոր երևույթներն ինքնըստինքյան մտնում են զինծառայողների կյանք: Ձեռքբերում է այն, որ մի ապտակի համար զինվորը պայմանականորեն գտնվում է հրամանատարության հսկողության ներքո, ոչ թե դատապարտվում ազատազրկման:
Ավելի մանրամասն` Armlur.am-ի տեսանյութում:
Տաթև Հարությունյան, Տիգրան Սարգսյան