Երթուղայինների վարորդները մինչև 2015թ. հունվարի 15-ը բնականոն շարունակելու են իրենց աշխատանքը: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում նշեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:
Նա նշեց, որ այդ հունվարի 15-ից հետո, երբ ամեն ինչ արդեն կայունացած կլինի, կանցնեն իրենց կողմից բարձրացված հարցերի շրջանակը:
Հիշեցնենք, որ մի քանի օր երթուղայինների վարորդները գործադուլ էին անում, քանի որ վառելիքի բարձրացված գնի պատճառով չէին կարողանում երթուղի դուրս գալ: