ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում կուսակցությունների թիվն ավելացել է 4-ով: 2011թ. առ այսօր ՀՀ արդարադատության նախարարության ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցվել է 5 կուսակցություն, եւ ինքնալուծարման մասին դիմում ներկայացրել մեկը: ԱՆ-ում գրանցվել են «Հնչակյան», «Շրջադարձ», «Չորրորդ հանրապետություն», «Ազատ դեմոկրատներ», «Հայք հայկազուններ» կուսակցությունները, ինքնալուծարվել է Առաջադիմական կուսակցությունը՝ միանալով ԲՀԿ-ի հետ: Ուշագրավ է կուսակցականների թիվը. մեր հաշվարկների արդյունքում պարզվել է, որ ներկայացված պաշտոնական փաստաթղթերի համաձայն՝ ՀՀ-ում կա մոտ 950 հազար կուսակցական: Խոստովանենք՝ բավական խոսուն տվյալներ են:




Լրահոս