ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի ունեցած հավաստի տեղեկություններով, այսօր ՀՀ ազգային անվտանգության ծառայություն հարցաքննության է հրավիրվել «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը: «Սիվիլիթաս»-ի շուրջ տեղի ունեցող զարգացումները ցույց են տալիս, որ իշխանությունները Օսկանյանին չեզոքացնելու հարցում վճռական են տրամադրված: Եւ այն, որ երեկ «Սիվիլիթաս»-ի ղեկավարությունը հյուրընկալել է 4 օտարերկրյա դեսպաններին, ցույց է տալիս, որ այդ հաստատությունում լուրջ անհանգստություն կա: Ընդ որում հայտնի չէ՝ դեսպաններն իրենց նախաձեռնությամբ են գնացել, թե «Սիվիլիթաս»-ն է SOS հնչեցրել: Հիշեցնենք, որ «Սիվիլիթաս» հիմնադրամը մեղադրվում է փողերի լվացման եւ հարկերից խուսափելու մեջ: 




Լրահոս