
Ռուսաստանի պետդուման ընդունել է օրենք քաղաքացիների ապահովագրվող ավանդների չափը 700 հազարից մինչև 1,4 մլն ռուբլի հասցնելու մասին:
Նման լրացումներ են արվել բանկերում ֆիզիկական անձանց ավանդների և ՌԴ կենտրոնական բանկի մասին օրենքներում:
Ինչպես նախկինում հայտարարել է ֆինանսների նախարար Ալեքսեյ Մոիսևը, ապահովագրման կրկնակի ավելացման մասին որոշումը կառավարությունը կայացրել է ելնելով այն բանից, որ նման միջոցը համապատասխանում է այսօրվա պահանջներին: