
Այսօր ՀՀ կառավարության շենքի դիմաց «Ընդդեմ դրամի արժեզրկման և թանկացումների» բողոքի ակցիա էր կազմակերպվել: Հավաքված քաղաքացիները մինչև դեկտեմբերի 23-ը ՀՀ կառավարությանը գործելու ժամանակ տվեցին՝ ներկայացնելով հետևյալ պահանջները.
. Գազալցակայաններում գազի գնի իջեցում
. Առաջին անհրաժեշտության ապրանքների ու ծառայությունների գների վերադարձում մինչճգնաժամային գներին
. Քաղաքացիների դոլարային վարկերի վերահաշվարկ
. ԵՏՄ-ին միանալու գործընթացի դադարեցում
. ՀՀ-ից ՌԴ դոլարային, իսկ ՌԴ-ից էլ՝ ռուբլու փոխանցումների սպեկուլյատիվ մուտքերի ու ելքերի արգելում
Armlur.am-ին Կառավարության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ իրենց որևէ գրավոր պահանջ չի ներկայացվել, ուստի՝ իրենք չեն կարող նշել, թե ինչպես է Կառավորությունը պատրաստվում արձագանքել այս պահանջներին: