
Ռուսական «Սբերբանկի» հաճախորդները վերջին օրերին զանգվածաբար կանխիկ գումարներ են հանում բանկոմատներից՝ անսալով այն լուրերին, որ բանկոմատները կարող են արգելափակել իրենց քարտերը:
«Սբերբանկից», սակայն, հայտարարել են, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը և խոստացել հետաքննություն անցկացնել:
Առավել լարված իրավիճակ է սռեղծվել Սմոլենսկ, Տյումեն, Ռյազան, Տուլա, Բրյանսկ և այլ քաղաքներում: Կանխիկի մեծ պահանջարկ կա նաև Մոսկվայում:
Ведомости թերթը, վկայակոչելով աղբյուրը, նշում է, որ «Սբերբանկը» տուժել է կանխիկի արտահոսքից, սակայն բանկի ղեկավարությունը դա հերքում է, ասելով, որ դրամական ռեսուրսի պակաս ունի ոչ թե ռուբլով, այլ՝ արտարժույթով: