«Ժողովուրդ»-ի հավաստի աղբյուրները տեղեկացնում են, որ սույն թվականի հուլիսի 1-ից փակվում է «Ռադիոհայ» ռադիոկայանի լրատվական բաժինը: Դրդապատճառների մասին խոսելով՝ ռադիոկայանի տնօրեն Անդրեաս Ղուկասյանն ասաց, որ «դա ամառային սեզոնի հետ կապված ժամանակավոր դադար է, եւ շատ հնարավոր է՝ վերաբացվի սեպտեմբեր ամսին»: Իսկ մեր աղբյուրները հավաստում են, որ ռադիոկայանի լրատվական բաժնի փակումը կապված է ֆինանսական խնդիրների հետ: «Ռադիոհայ»-ը չի համաձայնել Երեւանի քաղաքապետարանի կողմից ռադիոկայանին ներկայացված վարձակալության պայմանների բարձրացման հետ:
ՓԱԿՎՈՒՄ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ