
Մուրմանսկի բնակիչները ծեծկռտուք են սարքել KIA ավտոսրահի վերջին մեքենայի համար. տեղեկացնում է FlashNord-ը:
Տարածաշրջանի իրավապահ մարմինների աղբյուրի խոսքով՝ «երկու քաղաքացիներ բռունցքների օգնությամբ պարզում էին, թե ում է բաժին ընկնելու վերջին ավտոմեքենան»:
«Արդյունքում հաղթել է ուժեղագույնը», – եզրակացրել է աղբյուրը:
Ինչպես տեղեկացնում է տեղական մամուլը, երկու ավտոսիրողներն էլ ցանկանում էին մեքենան իջեցված գնով ձեռք բերել: