Հայաստանյան մի քանի բանկեր կարող են միավորվել. Հրանտ Բագրատյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեպետ այս պահին երկիրը փաստացի գտնվում է ֆինանսական ճգնաժամի մեջ, այդուհանդերձ ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը վստահեցնում է, որ հայաստանյան բանկերի մեծ մասը ո՛չ կմիավորվեն, ո՛չ էլ սնանկացման մասին հայտարարությամբ հանդես կգան:

Armlur.am-ի զրուցակցի կանխատեսումներով՝ դրանց մեծ մասը (ակտիվներով) սիստեմային բանկեր են։ Ուրեմն միավորման մասին խոսք լինել չի կարող։

«Ոչ սիստեմային բանկերից մի մասի վիճակն էլ վատ չէ։ Խնդիր կա միայն մի քանի ոչ սիստեմային բանկերի հետ։ Եվ ուրեմն` խոսքը սոսկ մի քանի բանկի միավորման մասին կարող է լինել»,- եզրափակեց մեր զրուցակցը:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ դոլարը գերազանցեց անգամ ռեկորդային շեմը, ինչն էլ կաթվածահար արեց փոխարժեքի առքուվաճառքը ու բազմաթիվ դժվարություններ պատճառեց մեր քաղաքացիներին:




Լրահոս