
Մյունխենի «Բավարիա»-ն մտադիր է երկարաձգել գործող պայմանագիրն իսպանացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ: Գերմանական ակումբի նախագահ Կարլ Հոպֆները նշել է, որ Գվարդիոլան առայժմ դրական պատասխան չի տվել:
«Բավարիա»-ի համար ընդունելի է Գվարդիոլայի ցանկացած որոշում, անգամ եթե նա ցանկանա պայմանագիրը երկարաձգել միայն 1 տարով»,-նշել է նա:
Հավելենք, որ Գվարդիոլայի պայմանագիրը «Բավարիա»-ի հետ ավարտվելու է 2016-ի ամռանը: