Ֆրանսիացի պաշտպան Էրիկ Աբիդալը պաշտոնապես հայտարարել է մարզական կարիերայի ավարտի մասին: Առաջիկա օրերին Աբիդալը կարող է ստանձնել «Բարսելոնա»-ի ակադեմիայի տնօրենի պաշտոնը:
Աբիդալը հանդես է եկել մի շարք ակումբներում, մասնավորապես` «Մոնակո», «Լիլ», «Լիոն», «Բարսելոնա» և «Օլիմպիակոս»: Իսկ Ֆրանսիայի հավաքականում նա 67 խաղ է անցկացրել: